|
Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների վերահսկման և չհարձակման պայմանագրի վերաբերյալ առաջարկին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, թե նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից կոչ են արել հայկական կողմին «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներին», սակայն, Հայաստանն, իբր, գործնական քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ»։ Պաշտոնական Բաքվում կարծում են, թե նման «կողմնակալ հայտարարությունները» խոչընդոտում են տարածաշրջանում հետագա զարգացմանը և առաջընթացին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգման վրա»: «Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»,- հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: |










