Ինչո՞ւ է փակ Երևանի Մյասնիկյան պողոտային կից թունելը. մանրամասներ


Ինչո՞ւ է փակ Երևանի Մյասնիկյան պողոտային կից թունելը. մանրամասներ
Հունվար 29 17:27 2024

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանը, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։

Այս պահին 4-րդ գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում  և սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկայով «կոնտեյներ»-ը դուրս բերեն թունելից։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։