Հիմա ինչ էլ խոսեմ, Արցախն արդեն հանձնված է և ամեն ինչ միայն թղթի վրա է։ Երբ մեր ժողովուրդն արթնանա, այդ ժամանակ հստակ կխոսեմ, այս շրջանում դարձել ենք նյութապաշտ, սատանայապաշտ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Դադիվանքի նախկին վանահայր, այժմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հոգևոր ծառայության նշանակված Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Հարցին, թե ինչ է պետք արթնանալու համար, միգուցե հենց իր խոսքի անհրաժեշտությունը կա, հոգևորականն ասաց, որ ժամանակին խոսել է․ «Դեռ այն ժամանակ, երբ Դադիվանքում էի, կոչ արեցի ոտքի ելնել, սակայն ինձ քարկոծեցին»,-ասաց նա։










