Շիրակի մարզում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 20 սմ-ի


Շիրակի մարզում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 20 սմ-ի
Հունվար 27 12:29 2024

Հանրապետության ամբողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շիրակի մարզում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 20 սմ-ի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։