|
«Մայր Հայաստան» շարժումը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն են տարածել խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից իր հեռանալու մասին: Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար: Ոստիկանությունում իրեն ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ այլապես սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել: Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանական համակարգի այդ գործելակերպը, ինչը հանգեցրել է Հայրապետյանի՝ Հայաստանից հեռանալուն: Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով փորձում է պահել իր իշխանությունը՝ սպասարկելով մեր թշնամիների թելադրած օրակարգը: Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր շրջանակներին արձագանքել այս միջադեպին: Մենք կոչ ենք անում նաև մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր շրջանակներին համախմբվել ու հասնել ամբողջական իշխանափոխության, ինչը ՀՀ անվտանգության ու գոյության ապահովման թիվ մեկ երաշխիքն է»։ |
«Ոստիկանությունում Նարինե Հայրապետյանին ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել». «Մայր Հայաստան»
Աղբյուրը` «Մայր Հայաստան»










