Անշարժ գույքի գործարքների նվազում կա Երևանում, մարզերում՝ ակտիվությունը մեծ է


Անշարժ գույքի գործարքների նվազում կա Երևանում, մարզերում՝ ակտիվությունը մեծ է
Հունվար 25 14:11 2024

Նախնական տվյալներով ամբողջ հանրապետության տարածքում ունենք գործարքների թվի աճ։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն՝ անդրադառնալով անշարժ գույքի շուկային և գներին։

Նա նշեց, որ նախորդ տարվա ցուցանիշները դեռևս ամբողջական հաշվարկված  չեն, դրա համար էլ խուսափեց որևէ թիվ հնչեցնել։

«Որոշակի նվազում կա Երևանում, բայց մայրաքաղաքում ակտիվությունն անհամեմատ մեծ է»,- տեղեկացրեց նա։