Սպասվում է ձյուն. առանձին վայրերում՝քամու ուժգնացում


Սպասվում է ձյուն. առանձին վայրերում՝քամու ուժգնացում
Հունվար 25 08:04 2024

Երևանում հունվարի 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։

 

Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 27-ին, 25-ի գիշերը, հունվարի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

 

Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։