Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ ծառն ընկել ու վնասել է ավտոմեքենաները․ փրկարարները հեռացրել են այն


Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ ծառն ընկել ու վնասել է ավտոմեքենաները․ փրկարարները հեռացրել են այն
Հունվար 24 10:35 2024

Հունվարի 24-ին՝ ժամը 08։46-ին, Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը շրջվել է կայանած Toyota (վարորդ՝ Ե․ Բ․), Mitsubishi (վարորդ՝ Գ․ Մ․) և «ՎԱԶ» (վարորդ՝ Ս․ Հ․) մակնիշների ավտոմեքենաների վրա։

Վնասվել են Toyota մակնիշի ավտոմեքենայի տանիքը և դիմապակին, Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ծածկը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքը։

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից։