Ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել են Իսակովի պողոտայում․ տեսանյութ


Ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել են Իսակովի պողոտայում․ տեսանյութ
Հունվար 24 08:43 2024

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում է շատ վատ վիճակում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։