Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը


Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Հունվար 22 12:56 2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ 

 Մասնավորապես՝

? խոհանոցի առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, եղել են մասնիկների թափվելու հնարավորություն,

? ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարաններով։

❌ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։