Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի կառավարության համապատասխան որոշումից հետո


Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի կառավարության համապատասխան որոշումից հետո
Հունվար 22 16:33 2024

Լրատվադաշտի մեր գործընկերները հրապարակումներ են տարածում՝ դրանցով իսկ թյուրընկալումներ առաջացնելով քաղաքացիների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել Է նախորդ բոլոր տարիներին։

Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։

2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»։