Հասկանում ենք՝ հորեղբոր որդու դատ անելը ճիշտ չէ․ Անդրեասյանը՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը


Հասկանում ենք՝ հորեղբոր որդու դատ անելը ճիշտ չէ․ Անդրեասյանը՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը
Հունվար 22 14:52 2024

ԲԴԽ-ում ավարտվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդության քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ, ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ Գրիգորյանի հորեղբորորդու հաղորդման հիման վրա։ Խնդիրն այն է, որ դատավորը պարզեցված ընթացակարգով քննել է Հրանտ Գրիգորյանի դեմ ներկայացված հայցը՝ չհայտնելով ինքնաբացարկ, ինչպես նաև՝ դատավարության կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած նիստում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը ներկայացրել է միջնորդությունը՝ նշելով նաև, որ իր հորեղբորորդու վերաբերյալ մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում դատավորն ինքնաբացարկ է հայտնել։ Նախարարությունը գտնում է, թե դատավորի գործողություններով հեղինակազրկվել է դատական իշխանությունը, քանի որ դատավորը քննել է իր ազգականի վերաբերյալ գործ։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորն իրեն վերագրվող արարքը կատարել է կոպիտ անփութությամբ։

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի դեմ ներկայացված հայցը բավարարվել է, Գրիգորյանն էլ չի վիճարկել վճիռը, կատարել է վճռով նախատեսված գումարային պարտավորությունը, փոխարենը՝ հաղորդում ներկայացրել դատավորի դեմ։ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը հետաքրքրվեց՝ դատավորն ինչ եղանակով պետք է կողմերին բացահայտեր պատասխանող կողմի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, պարզեր կողմերի դիրքորոշումը, եթե առանց դատական նիստ հրավիրելու գործը վարույթ ընթունելու, պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին որոշմամբ դատարանը կողմերին տեղեկացրել էր դատական իշխանության կայքում դատական ակտի հրապարակման օրվա մասին, ինչին արձագանքելով ՝ Հայկ Սանոյանը նշեց, որ գրությամբ պետք է տեղեկացներ կամ ինքնաբացարկ հայտներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։