Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում


Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
Հունվար 21 21:03 2024
ունվարի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Աշոցքի, Սևանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: