Բաթումի-Ստամբուլ չվերթը հետաձգվել է ռումբի առկայության մասին հաղորդման պատճառով


Բաթումի-Ստամբուլ չվերթը հետաձգվել է ռումբի առկայության մասին հաղորդման պատճառով
Հունվար 20 23:29 2024

Բաթումի-Ստամբուլ չվերթը երկու ժամով հետաձգվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի շենքում ռումբի առկայության մասին անանուն հաղորդման պատճառով, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիք»–ը։

Ռումբի մասին հաղորդվել է հունվարի 20-ի երեկոյան, և դեպքի վայր են ժամանել սակրավորները, սակայն պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։