Ելքի վիզա չունենալու համար 27-ամյա երիտասարդը Զվարթնոց օդանավակայանի պատշգամբից փորձել է ցած նետվել


Ելքի վիզա չունենալու համար 27-ամյա երիտասարդը Զվարթնոց օդանավակայանի պատշգամբից փորձել է ցած նետվել
Հունվար 20 13:04 2024

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Առինջ քաղաքի 27-ամյա երիտասարդը Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի պատշգամբից փորձել է ցած նետվել ու վերջ տալ կյանքին, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրա գործողությունները:

Նրան տեղափոխել են ոստիկանության համապատասխան բաժին ու փորձել պարզել պատճառները։

Նա իրավապահներին պատմել է, որ չի ունեցել ելքի վիզա, ինչի համար թույլ չեն տվել մեկնել։