Բքի պատճառով կորած զինծառայողին շարունակում են փնտրել. ՊՆ


Բքի պատճառով կորած զինծառայողին շարունակում են փնտրել. ՊՆ
Հունվար 14 13:42 2024

Նախօրեին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: