Քաղաքային իշխանությունը շարունակում է հողազավթված հանրային տարածքները վերադարձնել երևանցիներին, նշվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարությունում։
Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից ազատվել են Դավթաշեն, Կենտրոն, Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները:










