Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել ՇՕ բժշկի նկատմամբ, դատապարտում եմ․ նախարար


Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել ՇՕ բժշկի նկատմամբ, դատապարտում եմ․ նախարար
Հունվար 13 09:45 2024

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որ այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

 

«Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։

 

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։

 

Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։

 

Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,- գրել է Առողջապահության նախարարը