Ցավոք, նման դեպքեր եղել են և այսօր էլ կան․ փոխնախարարը՝ բանակում կատարվածի մասին


Ցավոք, նման դեպքեր եղել են և այսօր էլ կան․ փոխնախարարը՝ բանակում կատարվածի մասին
Հունվար 11 14:39 2024

Լավ կլինի սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն։

Այս մասին ԱԺ-ում լրագրոփղների հետ ճեպզրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով բանակում վերջին օրերին արձանագրված 2 սպայի մահվանը։

«Ցավոք, նման դեպքեր եղել են և այսօր էլ կան։ Պետք է սպասեենք և հետո կխոսենք քննության արդյունքների մասին»,- ասաց նա՝ այլ հարցերի չպատասխանելով։

Հիշեցնենք, որ բանակում մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել։ Հունվարի 9-ի առավոտյան պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, երեկոյան նախարարությունը տեղեկացրեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ սպա Միքայել Դանիելյանը, ըստ նախնական տվյալների՝ մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։

Մյուսի մահվան դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։