ՈՒՂԻՂ․ կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 21-ը չի զեկուցվում


ՈՒՂԻՂ․ կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 21-ը չի զեկուցվում
Հունվար 11 11:42 2024

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 11-ին, անցկացնում է իր այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից չի զեկուցվում 21-ը: Եվս 1 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին,

«Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

Գույք նվիրելու մասին,

Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին,

2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին,

Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ֆինանսավորում տրամադրելու մասին եւ այլ հարցեր: