Առեղծվածային երեք մետրանոց արարածի լուսանկարները վախեցրել են համացանցի օգտատերերին (լուսանկարներ)


Առեղծվածային երեք մետրանոց արարածի լուսանկարները վախեցրել են համացանցի օգտատերերին (լուսանկարներ)
Հունվար 9 18:25 2024

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ափերին բռնված տարօրինակ ծովային արարածի լուսանկարները վախեցրել են համացանցի օգտատերերին և շփոթեցրել փորձառու ձկնորսին, հայտնում է The Miami Herald-ը։

 

Խորհրդավոր արարածի նկարները հայտնվել են Facebook-ի տեղական խմբում: Դրանցում պատկերված է շագանակագույն երեք մետրանոց օձանման արարած՝ վախեցած աչքերով, հսկայական բերանով և ատամներով, որոնք նման են եղունգների։

 
 

«Սա ինձ համար նորություն է, և ես 50 տարի առևտրային ձկնորսությամբ եմ զբաղվում: Ես երբեք նման բան չեմ տեսել»,- հունվարի սկզբին գրել էր Ջեյսոն Մոյզը, ով սոցցանցերում հայտնի է Trapman Australia մականունով։ Նրա խոսքով՝ արարածի երկարությունը մոտ երեք մետր է եղել։

 

Լուսանկարները հավաքել են 1350 արձագանք և մեկնաբանություն։ Որոշ օգտատերեր նշել են, որ արարածն իրենց շատ է վախեցրել և հեշտությամբ կարող է սարսափ ֆիլմի հերոս դառնալ։