Մեկ օրում՝ երկու զոհ ՀՀ ԶՈՒ-ում․ հայտանաբերվել է ավագ լեյտենանտի դին


Մեկ օրում՝ երկու զոհ ՀՀ ԶՈՒ-ում․ հայտանաբերվել է ավագ լեյտենանտի դին
Հունվար 9 21:31 2024

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 
 

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: