Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են


Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են
Հունվար 9 15:54 2024

Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

 

«Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։

 

Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին... Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։

 

Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից»,-գրել է նա։