Սուրբ Ծննդյան պահք. երբ է սկսվում և ինչ խորհուրդ ունի


Սուրբ Ծննդյան պահք. երբ է սկսվում և ինչ խորհուրդ ունի
Դեկտեմբեր 29 12:11 2023

Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: