Չկա որևէ մարդ կամ կուսակցություն, որը միայնակ կարողանա Հայաստանին այս իրավիճակից հանել:
Այս մասին «Կենտրոն» հեռուստատեսության «ՊրեսԿենտրոն» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է ներքին թշնամանքը վերացնել, միասնական լինել և ուս-ուսի տված դժվար պահերը հաղթահարել:
«Բանիմաց մարդիկ պետք է աշխատեն, ոչ թե պետք է կուսակցական լինես, որ կարողանաս պաշտոն ստանալ: Կարող է մարդը չի ուզում կուսակցական դառնալ, բաց խելացի է, բանիմաց է, փորձառու մասնագետ է և ուզում է իր ուժերով աշխատել և առաջ գնալ:
Մենք պետք է ծրագիր ներկայացնենք, մոտեցում պետք է փոխենք, որ մարդուն հնարավորություն տանք»,- նշեց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, երբ որ եղավ հաշտություն, համերաշխություն, միասնականություն, արդեն հաջողությունն ինքնըստինքյան բոլորի համար էլ նկատելի կլինի:










