Ալավերդիում ավագանին արտահերթ նիստ է անցկացրել, տեղակալներ են փոխվել, գյուղապետեր ազատվել


Ալավերդիում ավագանին արտահերթ նիստ է անցկացրել, տեղակալներ են փոխվել, գյուղապետեր ազատվել
Դեկտեմբեր 19 14:13 2023

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Ալավերդու համայնքի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում եղել է 29 հարց։

Նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամներն ու «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած Սիմոն Զախարովը։

 

Ավագանու  որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը՝ փոխարինելով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում  ավագանին հաստատել է Արթուր Շախկուլյանի թեկնածությունը։