Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծն անցնում է կառավարական «դաչաներ»-ի սահմանագծով․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծն անցնում է կառավարական «դաչաներ»-ի սահմանագծով․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 7 09:07 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բանակցում է Հայաստանի, Արցախի կամ Արցախի ժողովրդի շահերից, այլ՝ իր աթոռի պահպանման համար։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար  Հայկ Մամիջանյանը։

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծն անցնում է կառավարական «դաչաներ»-ի սահմանագծով։

«Էական է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ Փաշինյանը ՀՀ-ի շահերից չի բանակցում։ Ես չեմ ակնկալում, որ նա կարող է մեր երկրի շահերից բխող որևէ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Այդ փաստաթուղթն էլ խաղաղության պայմանագիր չի լինելու, այլ՝  կրկնակի կապիտուլյացիա»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։