Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյան


Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյան
Դեկտեմբեր 7 02:10 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է: Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է Տոյոտան գերեզմաններից, և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև:

Ու սա օգտագործել մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար հերթական ստորությունն է:

Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը ցավոք 2 անգամ մեծացել է և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու»,- նշել է Քոչարյանը։