Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը․ մանրամասներ


Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը․ մանրամասներ
Նոյեմբեր 28 13:50 2023

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը: