Նարեկ Մալյանի գործով դատական նիստը տեղի չի ունենալու. Փաստաբան


Նարեկ Մալյանի գործով դատական նիստը տեղի չի ունենալու. Փաստաբան
Նոյեմբեր 28 10:52 2023

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես քիչ առաջ ինձ տեղեկացրեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից, Նարեկ Մալյանի վերաբերյալ, այսպես կոչված, «Չաուշեսկուների» գործով դատական նիստը տեղի չի ունենալու` դատական կազմի դատավորներից մեկի հարգելի բացակայության պատճառով: Հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ»: