Կինը պատուհանից ցած է նետել ամուսնուն (լուսանկար)


Կինը պատուհանից ցած է նետել ամուսնուն (լուսանկար)
Նոյեմբեր 27 15:45 2023

Թուրքական Օսմանգազիում արտակարգ դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 33-ամյա Գյուլեսեր Կ.-ն իրենց երկրորդ հարկի բնակարանի պատուհանից դուրս է հրել ամուսնուն՝ Յուչել Ու.-ին։ 

 

Կնոջ արարքի պատճառը եղել է խանդը․ նա ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ, գրում է Hürriyet-ը։

 

Միջադեպի պատճառ դարձած վիճաբանությունը սկսվել է երեկոյան՝ ամուսինների տանը։ Թեժ կոնֆլիկտից հետո Գյուլեսեր Կ.-ն, ամուսնուն դավաճանության մեջ մեղադրելով, նրան դուրս է հրել պատուհանից։ Յուչել Ու.-ն ընկել է մի քանի մետր բարձրությունից և, ցավից կծկվելով, սկսել է օգնություն խնդրել հարևաններից։ 

 

Գյուլեսեր Կ.-ն դանակը ձեռքին մոտեցել է գետնին ընկած ամուսնուն՝ շարունակելով նախատել նրան։ Միջադեպի ժամանակ Գյուլեսեր Կ.-ն իր դժգոհությունն է հայտնել նաև հարևաններից, ովքեր իրենց հեռախոսով ֆիքսել են միջադեպը՝ բղավելով.

«Սա անհավատարմության գինն է, տղամարդ եղեք, հոգ տանեք ձեր կանանց մասին»։ 

 

Իր ցուցմունքում Գյուլեսեր Կ.-ն պնդել է, որ Յուչել Ու.-ն իրեն պատուհանից դուրս է նետել, իսկ Յուչել Ու.-ն պնդել է, որ կինն է իրեն դուրս է հրել։