Այս պայմաններում, ես վստահ եմ՝ որևէ մեկը չի վերադառնա Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այնտեղ պետք է լինեն անվտանգությունն ապահովող պայմաններ: Այդ պարագայում կլինեն շատ մարդիկ, որ կվերադառնան»:
Դիտարկմանը, թե արդյոք միջազգային երաշխիքներ են պետք՝ Սարգսյանն ասաց. «Երաշխիքները բավարար չեն, պետք է այնտեղ գետնի վրա լինի անվտանգություն ապահովող մարմին, կառույց»:










