Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների նիստը։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական՝ 5-րդ նիստը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»։










