Առաջիկայում Երևանի և Բաքվի միջև արտգործնախարարների մակարդակով հանդիպում պլանավորված չէ. փոխարտգործնախարար


Առաջիկայում Երևանի և Բաքվի միջև արտգործնախարարների մակարդակով հանդիպում պլանավորված չէ. փոխարտգործնախարար
Նոյեմբեր 23 15:53 2023

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումներ է տվել Ադրբեջանի՝ սահմանին հանդիպելու առաջարկի վերաբերյալ, եղել է նաև առաջարկ՝ անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։


Նա նաև հայտնեց, որ դեռևս տեղեկատվություն չկա առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին։
«Սահմանազատման հանձնաժողովի նիստի առաջարկը Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում է»։
Սաֆարյանը նշեց, որ այս փուլում չի կարող ասել, թե որ հարթակում հնարավոր կլինի կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպումը։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, սահմանին լինի՝ Սաֆարյանն ասաց, որ դեռ այդ հարցը չի կարող մեկնաբանել։