Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը:
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից։










