Երեխանե՛ր, ողջունում եմ ձեզ, կառավարության անդամներին հավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ.Փաշինյանը՝ կառավարության նիստում


Երեխանե՛ր, ողջունում եմ ձեզ, կառավարության անդամներին հավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ.Փաշինյանը՝ կառավարության նիստում
Նոյեմբեր 23 08:10 2023

«Կառավարության նսիտին ներկա են նաև ՄԻՊ առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները»,-կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդի անդամների մասնակցությունը կառավարության նիստին խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրվա հետ, որը եղել է 1989թ. նոյեմբերի 20-ին:

Փաշինյանը տեղեկացրեց, որ խորհուրդը կազմված է 21 երեխայից , որից 13-ը ներկա են կառավարության նիստին:

«Ուզում եմ ընդգծել, որ խորհրդի ձևավորմանը և գործունեությանն աջակցում է ՅՈւՆԻՍԵՖ-ը և նիստին ներկա է նաև Հայաստանու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայկանդը և նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան մեր նիստին»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Երեխանե՛ր, ողջունում եմ ձեզ, ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ դուք կառավարության և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ հավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ և անկաշկանդ զգացեք ձեզ, տեսնենք ինչ կստացվի դրանից»: