Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է․ Զախարովա


Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է․ Զախարովա
Նոյեմբեր 22 16:50 2023

Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով` ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածից հեռու խնդիրներ։

Նա համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը հատկապես ներկա պայմաններում կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության հաստատման հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։