Հայկական ընդդիմությունը 2021 թվականին դիմել է Ռուսաստանին՝ աջակցության խնդրանքով, բայց մերժվել է


Հայկական ընդդիմությունը 2021 թվականին դիմել է Ռուսաստանին՝ աջակցության խնդրանքով, բայց մերժվել է
Նոյեմբեր 22 11:53 2023

Հայկական ընդդիմությունը 2021 թվականին դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ աջակցության խնդրանքով: Այս մասին  հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։

Կոնստանտին Զատուլինը նշել է, որ խնդրանքը չի իրականացվել․

«Ռուսական կողմը մերժել է այն պատճառով, որ իշխանափոխությունը կարող է ազդել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա և նոր պատերազմ հրահրել»,- ասել է նա։

Խոսելով ՀՀ-ում եղած հակառուսական տրամադրություններից Պետդումայի պատգամավորը նշել է․

«Ռուսաստանի նկատմամբ վստահություն ունեցողների թիվը, իհարկե, նվազում է հենց Հայաստանում՝ կապված այն բանի հետ, որ առավոտից երեկո նրանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ»: