Հռոմի պապը ճաշի է հրավիրել տրանսգենդեր կանանց (լուսանկարներ)


Հռոմի պապը ճաշի է հրավիրել տրանսգենդեր կանանց (լուսանկարներ)
Նոյեմբեր 20 15:11 2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ճաշի է հրավիրել տրանսգենդեր կանանց, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Սա ֆանտաստիկ հնարավորություն է մեզ՝ տրանսսեքսուալներիս համար», - ասել է հյուրերից մեկը։

«Մենք՝ տրանսգենդերներս, այստեղ՝ Իտալիայում, մեզ մի քիչ ավելի շատ ենք մարդ զգում, որովհետև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեզ ավելի է մոտեցնում եկեղեցուն: Դա գեղեցիկ բան է, որովհետև մենք սիրո կարիք ունենք», - ասել է մեկ այլ տրանսգենդեր կին:

Տրանսգենդեր կանայք հյուրընկալվել են մոտ 1200 աղքատ և անօթևան մարդկանց հետ միասին: