ՀՀ-ում Արցախի ինստիտուտների պահպանումը սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան


ՀՀ-ում Արցախի ինստիտուտների պահպանումը սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
Նոյեմբեր 16 08:25 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

 
 

«Հայաստանն ունի արցախահայության մեծ խնդիր։ Ընդեղ պետականություն ստեղծելու, կամ ստեղ պետականության ինստիտուտներ պահելու կամ զարգացնելու փորձերը ուղիղ սպառնալիք են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը», - ասել է նա։