Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին․ Սիրիայի նախագահ


Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին․ Սիրիայի նախագահ
Նոյեմբեր 15 23:44 2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

 
 

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Սիրիայի միջեւ բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտների զարգացման հարցում:

«Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության եւ արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, եւ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը:

Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա եւ առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջեւ համագործակցության զարգացման գործում:

Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն եւ բարգավաճում են մաղթել հայ եւ սիրիացի եղբայրական ժողովուրդներին: