Պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից․ Գեղամ Մանուկյան


Պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից․ Գեղամ Մանուկյան
Նոյեմբեր 15 18:12 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց, որ պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից։

Ըստ նրա՝ ԱԳՆ հարցում է ուղղարկվել  երեք ընդդիմադիր պատգամավորների անունից, այդ թվում՝ և իր, հոկտեմբերի 11-ին և 24-ին։

«Առաջին գրությունում դիմել էինք ԱԳՆ և  հստակ պահանջել ծանոթանալ Փաշինյանի արտահայատած, իբր, հայեցակարգային ռազմավարական փաստաթղթի հետ, որը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելուն, որից խուսանավել է պատասխանել Արարատ Միրզոյանը։ Մյուսով պահանջել էինք ծանոթանալ այն առաջարկների հետ, որը ներկայացրել էր Ադրբեջանը։ Մի ամիս է անցել, երկու հարցումին էլ պատասխան չի եղել և պատգամավորները զրկված են այդ փաստաղթին ծանոթանալու հնարավորությունից»,-ասաց նա։