Իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. Սեյրան Օհանյանը՝ իշխանությունների մասին (Տեսանյութ)


Իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. Սեյրան Օհանյանը՝ իշխանությունների մասին (Տեսանյութ)
Նոյեմբեր 15 13:59 2023

Այդ խոսույթն այսօրվա իշխանությունների լեքսիկոնում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դիմելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ասել էր.«Սովոր էիք և այդպիսին էր կարգը, համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն էնքան զենք, որ երբ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»։

«Եթե խոսքը գնում է պիպետկային, իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. ռազմական տեխնիկա՝ առանց սպառազինության», - ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները տեսանյութում։