Բաքուն Երևանին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» 5-րդ տարբերակը


Բաքուն Երևանին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» 5-րդ տարբերակը
Նոյեմբեր 15 09:27 2023

«Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ, ճշգրտված տարբերակը»,- այդ մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները․

«Փաստաթուղթն ուղարկվել է երկկողմ ուղիներով՝ համապատասխան բացատրական գրություններով՝ ակնկալելով, որ Հայաստանից պատասխան կներկայացվի առաջիկայում»,- ասել է նա։

Հաջևիը նշել է․ «Հայկական կողմը հետաձգում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի տարբերակի ներկայացումը»։