Տղամարդկանց խորհուրդ է տրվել դդմի սերմեր ուտել


Տղամարդկանց խորհուրդ է տրվել դդմի սերմեր ուտել
Նոյեմբեր 14 23:40 2023

Դդմի սովորական սերմերը տղամարդկանց առողջության պահպանման արդյունավետ միջոց են, ասել է հոգեբան եւ սեքսապաթոլոգ Օլեգ Շեւչենկոն: Նրա խոսքը մեջբերում է «Московский комсомолец»-ը։

Շևչենկոյի խոսքով՝ այս մթերքը պարունակում է տղամարդկանց համար անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր, օրինակ՝ B խմբի վիտամիններ, որոնք կարգավորում են կենտրոնական նյարդային համակարգի ակտիվությունը, նպաստում են հեմոգլոբինի սինթեզին և էրիթրոցիտների վերականգնմանը: «F, A և K վիտամինները բարձրացնում են տոնուսը և սեռական էներգիան, իսկ E վիտամինը նպաստում է բջիջների վերականգնմանը։ Հագեցած թթուները ամրացնում են արյան անոթների պատերը, իսկ սերմերի մեջ պարունակվող միկրոտարրերը խթանում են էնդոկրին համակարգի գործունեությունը: Այս ամենը միասին իսկապես զարմանալի ազդեցություն է թողնում պոտենցիայի վրա», - ասել է սեքսապաթոլոգը։

Բացի այդ, դդմի սերմերը պարունակում են ցինկ, որը նպաստում է տեստոստերոնի արտադրությանը, ինչը բարելավում է սերմնահեղուկի որակը և քանակը և նորմալացնում լիբիդոն: Նա մանրամասնել է, որ տղամարդկանց համար դդմի սերմերի նորմը սահմանափակ չէ, սակայն խորհուրդ է տվել օրական մոտ 60-70 գրամ ուտել այդ մթերքից: