Մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով արդարացված Սերգեյ Սմբատյանին վերադարձրել են 100 միլիոն դրամի գրավը


Մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով արդարացված Սերգեյ Սմբատյանին վերադարձրել են 100 միլիոն դրամի գրավը
Նոյեմբեր 14 18:31 2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 միլիոն դրամ գրավը, որը վճարվել էր որպես խափանման միջոց։ Այդ մասին  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք՝  Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։

«Ըստ ընթացակարգի, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվում է, և նա արդարացվում է, խափանման միջոցը վերանում է։ Այս դեպքում խափանման միջոց էր ընտրվել 100 միլիոն դրամ գրավը, որը հետ է վերադարձվել»,- այս առնչությամբ ասել է փաստաբանը։