Որոնք են ամենավտանգավոր քաղցրավենիքները. սննդաբանը զգուշացնում է


Որոնք են ամենավտանգավոր քաղցրավենիքները. սննդաբանը զգուշացնում է
Նոյեմբեր 14 12:58 2023

Առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքներն են վաֆլիները, կարամելն ու բատոնները`նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Նրա խոսքով՝ այդ մթերքները պարունակում են մեծ քանակությամբ բուրավետիչներ, շաքար, իսկ վաֆլիները տրանս ճարպեր են պարունակում։

«Տրանս ճարպերն ու շաքարը ոչնչացնում են բջջային թաղանթները։ Սպիտակուցը դառնում է շաքարավազ, և այն այլևս չի կարող կատարել իր գործառույթները։ Հետևաբար, նյութափոխանակության գործընթացները խաթարվում են»,- ասել է նա։

Սննդաբանը նշել է, որ արդյունքում տուժում է սրտանոթային համակարգը, բարձրանում է նաև խոլեստերինի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել ինսուլտի կամ սրտի կաթվածի։

Սոլոմատինան խորհուրդ է տվել այս քաղցրավենիքները փոխարինել բնական զեֆիրով, մարմելադով և սորբետով։