ՖՈՏՈ. Ովքեր են ներկա եղել Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձին


ՖՈՏՈ. Ովքեր են ներկա եղել Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձին
Հոկտեմբեր 23 11:35 2023

Հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը նշել է ծննդյան 43-ամյակը։ Իր տարեդարձին հայազգի աստղը հավաքույթ է կազմակերպել հայտնի աստղերի մասնակցությամբ։

 

Այս մասին հայտնում է People-ը և նշում, որ SKIMS-ի հիմնադիրը ծննդյան տարեդարձը տոնել է ուրբաթ երեկոյան՝ Բևեռլի Հիլզի Funke ռեստորանում:

 

Օրվա առիթով Քիմը ներկայացել է վառ կարմիր, կտրվածքներով և կողային կապերով զգեստով: Լոս Անջելեսի ճաշարանում նրան են միացել ընտանիքի անդամները ու ընկերները: Քարդաշյանը կրել է սև ակնոցներ և նարնջագույն կոշիկներ:

 

Աշխարհահռչակ հայուհու տարեդարձին մասնակցել են նաեւ Հեյլի Բիբերը, Կիմորա Լի Սիմոնսը, Լորեն Սանչեսը եւ Իվանկա Թրամփը: