Ա՛յ միամիտ ժողովուրդ, մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել. Շարմազանով


Ա՛յ միամիտ ժողովուրդ, մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել. Շարմազանով
Հոկտեմբեր 23 11:30 2023
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Facebook-ի իր էջում գրել է. 
 
«Նիկոլի ձեռքը, եթե ատոմային զենք էլ լինի, նա պարտվելու է։ Սենսացիա… Ֆրանսիան, Հնդկաստանը պատրաստ են Հայաստանին զենք վաճառել։

Այ միամիտ ժողովուրդ, մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել։ Մենք զենք ու զինամթերք այնքան ենք ունեցել, որ 4-5 մլրդ դոլարի զենք Նիկոլենք հանձնեցին Ալիևին, որը 40 րոպե Բաքվի շքերթում ցուցադրվում էր։
 
Արցախն այնքան զենք ուներ, որ Ալիևը 2 ամիս զարմացած հայտարարում էր, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։

Մեր պարտության պատճառը անփույթ, տգետ, պոպուլիստ ու դեմագոգ կառավարումն է եղել՝ նիկոլիզմը։ Նիկոլիզմն է եղել մեր ազգի խայտառակ աղետի պատճառը։ Հավատացեք՝ եթե Նիկոլի գլխավորած Հայաստանում նույնիսկ ատոմային զենք լինի, մեկ է՝ պարտվելու ենք, քանի որ այդ զենքը Նիկոլի ու նրա խմբակի ձեռքում վեր է ածվելու «տրոյական ձիու»։

Հ.Գ. Միևնույն ժողովորդը, նայած՝ ով է նրա առաջնորդը, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջև։
 
Գարեգին Նժդեհ»: