Փաշինյանն ու ՔՊ-ականները դեռ ամփոփում են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները․ Նիստ են արել


Փաշինյանն ու ՔՊ-ականները դեռ ամփոփում են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները․ Նիստ են արել
Հոկտեմբեր 20 19:21 2023

Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ վարչության նիստ է անցկացրել։ Այդ մասին տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից, որտեղ նիստի բովանդակության մասին հետևյալն է գրված․

«Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, քննարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր»։